Բորիս Զայդենբերգ
Բորիս Զայդենբերգ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 21, 1929[1][2][3] |
Ծննդավայր | Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Մահացել է | հոկտեմբերի 20, 2000[2][3] (71 տարեկան) |
Մահվան վայր | Օդեսա, Ուկրաինա կամ Օդեսա, Ուկրաինա[2] |
Կրթություն | Ուզբեկստանի արվեստի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Մասնագիտություն | դերասան և թատերական ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Բորիս Զայդենբերգ (ուկրաիներեն՝ Зайденберг Борис Ілліч, մայիսի 21, 1929[1][2][3], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] - հոկտեմբերի 20, 2000[2][3], Օդեսա, Ուկրաինա և Օդեսա, Ուկրաինա[2]), թատրոնի և կինոյի ուկրաինացի դերասան, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ 1961 թվականից[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորիս Զայդենբերգը ծնվել է 1929 թվականի մայիսի 21-ին Ուկրաինական ԽՍՀ-ի Օդեսա քաղաքում։ Նախնական և միջնակարգ կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակելու նպատակով մեկնում է Ուզբեկստան և 1950 թվականին ավարտում Ալեքսանդր Օստրովսկու անունը կրող Տաշքենդի թատերա-նկարչական ինստիտուտը։
1953 թվականին, որպես դերասան սկսել է աշխատել Մագնիտոգորսկի Պուշկինի անվան դրամատիկական թատրոնում, 1953-1962 թվականներին՝ Բրյանսկի երկրամասի դրամատիկական թատրոնում, իսկ 1962-2000 թվականիններին՝ Իվանովի անվան Օդեսայի ռուսական դրամատիկական թատրոնում։
Կինեմատոգրաֆիայի ասպարեզում Բորիսն իր գործունեությունը սկսել է 1965 թվականին, երբ կատարել է Եմելյանովի դերը «իժը» ֆիլմում։
1961 թվականին ստացել է Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։ Հայտնի է եղել նաև, որպես ռեժիսոր։ Օդեսայի ռուսական դրամատիկական թատրոնում, Օդեսայի երաժշտա-դրամատիկական թատրոնում և Օդեսայի օպերային դահլիճում ցուցադրել է շուրջ 30 հեղինակային թատերախաղ։
Բորիս Զայդենբերգը մահացել է 2000 թվականի հոկտեմբերի 20-ին Օդեսայում՝ 71 տարեկան հասակում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 «Բորիս Զայդենբերգ՝ ուկրաինացի դերասան և ռեժիսոր». odesskayakinostudiya.narod.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
|